Հեռավար -առցանց ուսուցում մարտի 30-ապրիլի 10

070926121939

Սիրելի սովորողներ մենք շարունակում ենք մեր առցանց ուսուցման շրջանը:

ՀԻՄՆԱԴՐԱՄ

1.Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ:
2.Հիմնադրամն իրավաբանական անձ է և ունի հիմնադրիգույքից առանձնացված գույ, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:
3. Հիմնադրամն իրավունք ունի իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։ Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

4․Հիմնադրամի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմնի գտնվելու վայրն է:Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

5․Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և (կամ) ֆինանսական միջոցները:
6․ Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3․Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ։

4․Պետական կազմակերպության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

5․Պետական կազմակերպության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

6․Պետական կազմակերպությունն ստեղծվում է հիմնադրման, ինչպես նաև պետական հիմնարկի կամ հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունների վերակազմակերպման միջոցով: Պետական կազմակերպության հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության: Պետական կազմակերպությունն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ:

Առաջադրանք՝ 9-րդ և 11-րդ դասարանի աշակերտների համար։

Հղումներ՝

ՊՈԱԿ-հիմնադրամ. ընդհանրություններ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

Սիրելի սովորողներ շարունակելով առցանց ուսուցման շրջանը, առաջիկա շաբաթվա ընթացքում խնդրում եմ շարունակել նախորդ թեմաները, ովքեր դեռ չեն կատարել, ինչպես նաև վերը նշված երկու կազմակերպությունների վերաբերյալ Ձեր մոտեցումները, թե որո՞նք են տարբերությունը և ուսմնական հաստատության համար իրավաբանական անձ հանդիսացող ընկերության ո՞ր տեսակն է ավելի արդյունավետ։

Խնդրում եմ աշխատանքներն ուղարկել lusinegrigoryan1@mskh.am էլ.հասցեին:

One Reply to “”

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы